Պաշտոնական․ Պոչետինոն գլխավորեց ՊՍԺ-ն

Պաշտոնական․ Պոչետինոն գլխավորեց ՊՍԺ-ն

02/01/2021 - 19:15

Ինչպես տեղեկացնում է «Պարի Սեն-Ժերմենի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիսիո Պոչետինոն։ Արգենտինացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է վերջերս հեռացված Թոմաս Տուխելին։

Նշվում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «2+1» տարբերակով։ 48-ամյա մասնագետը նախնական փարիզյան ակումբի ղեկին կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, սակայն, պայմանագրում այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կլինի։

Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը մինչ այժմ մարզել է «Էսպանյոլը» (2009թ․ հունվար – 2012թ․ նոյեմբեր), «Սաութհեմպտոն» (2013թ․ հունվար – 2014թ․ մայիս), «Տոտենհեմ» (2014թ․ մայիս – 2019թ․ նոյեմբեր)։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023