Պիռլոյի սաները փորձում են շատ հետ չմնալ առաջատարներից🎥

Պիռլոյի սաները փորձում են շատ հետ չմնալ առաջատարներից🎥

24/01/2021 - 19:22

Իտալական Ա սերիայի 19-րդ տուրի շրջանակում վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Թուրինյան ակումբը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բոլոնիայի» դարպասը՝ տանելով հեշտ հաղթանակ։ Չնայած խփած ընդամենը երկու գնդակին, «բյանկոներիները» հանդիպման մեծ մասում տիրում էին նախաձեռնությանը և կարող էին ավելի շատ գնդակներ խփել։

«Յուվենտուսին» հաղթանակ պարգևեցին Արթուրի և Վեսթոն Մակենիի խփած գոլերը։

Այս հաղթանակից հետո Անդրեա Պիռլոյի սաները վաստակեցին 36 միավոր և բարձրացան 4-րդ հորիզոնական՝ փորձելով շատ հետ չմնալ առաջատարներից։ «Ծեր սինյորան» առաջատար «Միլանից» հետ է մնում 7 միավոր, սակայն մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել միլանյան ակումբի համեմատ։ «Բոլոնիան» էլ 20 միավորով 13-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023