Պիոլին իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ հաղթել է Սպալետիին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս համառ պայքարում 1:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»։
«Ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլեին իր մարզչական կարիերայի ընթացքում առաջ անգամ հաղթել է Լուչիանո Սպալետիին։
56-ամյա մասնագետի գլխավորած թիմերը մինչ այս պահը 11 անգամ բախվել էին Լուչիանո Սպալետիի մարզած ակումբներին, սակայն չէր հաջողվել տանել որևէ հաղթանակ։
Դեռ ավելին` նախորդ 11 դեպքերում Սպալետին ուներ ակնհայտ առավելություն և տոնել է 8 հաղթանակ, 3 հանեիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
Հավելենք, որ Լուչիանո Սպալետին Ստեֆանո Պիոլիի երկրորդ ամենաբարդ մրցակից-մարզիչն է։
Իտալացի մասնագետին ամենաշատը հաղթել է Մասիմիլիանո Ալեգրին, ում գլխավորած թիմերը Պիոլիի դեմ հանդիպել են 19 անգամ, որոնցից 14 դեպքում ուժեղ է գտնվել Ալեգրին, 5 անգամ էլ գրանցվել է ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լուչիանո-Սպալետի, Միլան, Նապոլի, Ստեֆանո Պիոլի