Պիկե. «Մանսանոն պետք է շատ ավելի վաղ սուլեր»
Իսպանական Լա լիգակի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել։ 90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը` չարձանագրելով Ջուդ Բելինգհեմի գոլը։
Կատարվածի մասին խոսել է նաև «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն.
«Մենք բոլորս գիտենք այս մրցավարի մակարդակը։ Նա առաջին անգամ չէ այսպես վարվում։
«Ռեալը» կարող է բողոքարկել որոշումը, սակայն, կարծում եմ, Մանսանոն պետք է շատ ավելի վաղ սուլեր։ Դա ոչ վատ, այլ ուշացած սուլոց էր»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Պիկեն Խեսուս Խիլ Մանսանոյի հետ նույնպես հին հաշիվներ ունի։ 2022 թ. նոյեմբերին Պիկեն պահեստայինների նստարանից Մանսանոյին վիրավորելու համար կարմիր քարտ է ստացել։ Այդ օրը ֆուտբոլիստը պետք անցկացներ կարիերայի վերջին հանդիպումը, սակայն զրկվել է դրա հնարավորությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Խեսուս Խիլ Մանսանո, Ռեալ Մադրիդ