Պիկե․ «Մենք Բարսելոնան ենք և սա դեռ վերջը չէ»
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ ակումբը մինչև վերջ պայքարելու է Լա լիգայի չեմպիոնության համար։
«Հիշեք մեկ բան․ մենք «Բարսան» ենք և սա դեռ վերջը չէ։ Մինչև վերջ պայքարելը մեր ԴՆԹ-ի մեջ է։ Գլուխներս բարձր ենք պահում և երեքշաբթի օրը շարժվում ենք միայն առաջ»,- գրել է Պիկեն Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Սելտայի» դեմ խաղում չկարողացավ կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Այդ արդյունքի շնորհիվ «Բարսելոնան» «Ռեալին» հնարավորություն տվեց միանձնյնա գլխավորել մրցաշարային աղյուսակը, սակայն դրա համար պետք է այսօր՝ հունիսի 28-ին, հյուրընկալվելիս հաղթել «Էսպանյոլին»։
# Բարսելոնա, Էսպանյոլ, Ժերար Պիկե, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Սելտա