Պետի. «Յամալը կարող է Մեսիից ավելի լավը դառնալ»

Պետի. «Յամալը կարող է Մեսիից ավելի լավը դառնալ»

11/07/2025 - 12:11

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էմանուել Պետին կարծում է, որ ակումբի վինգեը Լամին Յամալը կարող է գերազանցել Լիոնել Մեսիին.

«Չկա որևէ ֆուտբոլիստ, որը 17 տարեկանում նման տպավորիչ ֆուտբոլ է ցունց տվել։ Ամեն անգամ, երբ նա հպվում է գնդակին, մի բան տեղի է ունենում։

Կարելի է մտածել, որ Յամալը 28 տարեկան է և ուժերի ծաղկման շրջանում։ Նա այնպես է շրջանցում մրցակիցներին կարծես PlayStation է խաղում։

Յամալը կարող է Մեսիից ավելի լավը դառնալ։ Նա առաջընթաց գրանցելու մոտիվացիա կունենա։ Հաճելի է հետևել նրան»,- նշել է ֆրանսիսցի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։

17-ամյա Յամալը նախորդ մրցաշրջանի 55 խաղում 18 գոլ է խփել, կատարել 25 ասիստ։

Մեսին 672 գոլով «Բարսելոնայի» պատմության մեջ լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023