Պեպ Գվարդիոլան որակազրկվել է երկու խաղով 📸/🎥
Պեպ Գվարդիոլան որակազրկվել է երկու խաղով 📸/🎥
08/03/2026 - 11:59

«Նյուքասլի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում (3:1) «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ստացել է ընթացիկ մրցաշրջանի իր 6-րդ դեղին քարտը` որակազրկվելով երկու խաղով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

55-ամյա մասնագետը «քաղաքաբնակների» խաղը տեխնիկական գոտուց չի ղեկավարի «Վեսթ Հեմի» և «Չելսիի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ ու 32-րդ տուրերի հանդիպումներում, որոնք կկայանան հանապատասխանաբար մարտի 14-ին ու ապրիլի 12-ին։

Որակազրկումը չի տարածվում «Արսենալի» դեմ մարտի 22-ին կայանալիք Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի վրա։

Կատալոնացի մասնագետը դեղին քարտն ստացել է Սամուել Բարոթի որոշումներից մեկից հետո խիստ բուռն արձագանքի պատճառով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026