Պեպ Գվարդիոլան կարիերայի վատագույն ցուցանիշն է գրանցել
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Այդ խաղում «քաղաքաբնակները» գնդակին տիրել են ժամանակի ընդամենը 36%-ը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, դեռևս երբեք չէր եղել, որ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը ներքին առաջնության խաղում գնդակին տիրեն այդքան քիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա