Պեպեի` Մխիթարյանի նկատմամբ կոպիտ խախտումից հետո բախում է տեղի ունեցել Ռոմայի ու Պորտուի ֆուտբոլիստների միջև🎥
«Ռոման» միջմրցաշրջանային ընկերական հանդիպում է անցկացրել «Պորտուի» դեմ։ Կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվել է 1:1 հաշիվը։ Հանդիպման 64-րդ րոպեին պորտուգալական ակումբի կենտրոնական պաշտպան Պեպեն կոպիտ խախտում թույլ տվեց «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո երկու ակումբների ֆուտբոլիստների ու ներկայացուցիչների միջև բախում սկսվեց, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ հարթվեց, իսկ հանդիպումը շարունակվեց։
Միայն նշենք, որ այդ դրվագում հայազգի կիսապաշտպանը պատժվել է դեղին քարտով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հենրիխ-Մխիթարյան, Պեպե, Պորտու, Ռոմա