«Պելեն Սանթոսի կազմում 1091 գոլ է խփել»․ բրազիլական ակումբը հերքում է Մեսսիի ռեկորդը
Բրազիլական «Սանթոսը» հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի հերքում է այն լուրերը, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը` մեկ ամումբի կազմում խփած գոլերի քանակով։
Դեկտեմբերի 23-ին Լա լիգայի 15-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում (0:3) արգենտինացի գոլահար Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում խփեցի իր 644-րդ գոլը։
Այս գոլից հետո հայտարարվեց, որ Մեսսին մեկ ամումբի կազմում պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով գերազանցեց ֆուտբոլի արքա Պելեի ցուցանիշը․ բրազիլացին «Սանթոսի» կազմում պաշտոնական խաղերում հեղինակել է 643 գնդակ, սակայն բրազիլական ակումբում Պելեի գոլերի քանակի մասին այլ կարծիք ունեն։
«Պելեն «Սանթոսի» կազմում 1091 գոլ է խփել։ Մամուլում հաղորդում են, որ նա հեղինակել է 643 գնդակ պաշտոնական խաղերում, իսկ ընկերական խաղերում 448 գոլերը՝ համարում են ոչ կարևոր, սակայն ընկերական խաղերն էլ անց են կացվել ֆուտբոլի բոլոր օրենքներին համապատասխան։
Այդ 448 գոլերց շատերը Պելեն խփել է աշխարհի առաջատար ակումբների դարպասը։ Միայն 1960-ականների ուժեղագույն ակումբներից «Ինտերին» հարձակվողը 8 գնդակ է խփել։
Ցուցակը երկար է ու ծանր՝ «Ռիվեր Փլեյթ», «Բոկա Խունիորս», «Ռասինգ», «Ռեալ Մադրիդ», «Յուվենտուս», «Նապոլի», «Լացիո», «Բենֆիկա», «Անդերլեխտ»։ «Բարսելոնան» նույնպես եղել է Պելեի զոհը․ 4 գոլ՝ 4 խաղում։
Մենք պետք հիշենք, որ ընկերական հանդիպում անցկացնելու համար պարտադիր պայման է եղել մրցող թիմերի երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների թույլտվությունը։ Այս օրենքը սահմանել է հենց ինքը՝ ՖԻՖԱ-ն»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։
# Բարսելոնա, բենֆիկա, Բոկա Խունիորս, Լացիո, Մեսսի, Յուվենտուս, Պելե, Ռեալ Մադրիդ, Ռեկորդ, Սանթոս