Պեդրի. «Կարծում եմ` Բարսելոնան Եվրոպա լիգայի ֆավորիտն է»
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Գալաթասարայի» նկատմամբ` դուրս գալով մրցաշարի 1/4 եզրափակիչ։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի կիսապաշտպան Պեդրին.
«Կարծում եմ` «Նոու Կամպում» այնքան էլ լավ արդյունք չէինք գրանցել, այդ պատճառով էլ այստեղ մեզ համար բարդ հանդիպում ստացվեց։
Ես երբեք չէի խաղացել նման մարզադաշտում, որտեղ երկրպագուներն այսքան ճնշում են գործադրում։ Խելագարություն էր։
Տեսնենք, թե վիճակահանության արդյունքում որ ակումբը մեզ հետ զույգ կկազմի, սակայն, կարծում եմ, որ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի ֆավորիտն է։ Հուսով եմ` մենք կհաղթենք գավաթը»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Գալաթասարայի» դեմ խաղում «բլաուգրանայի» գոլերից մեկը խփեց հենց Պեդրին` հաշիվը դարձնելով 1:1։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գալաթասարայ, Եվրոպա-լիգա, Պեդրի