Պեդրի. «Բոլոր վիճահարույց դրվագներում մրցավարը մրցակցի օգտին էր որոշում կայացնում» 🎥 📸

Պեդրի. «Բոլոր վիճահարույց դրվագներում մրցավարը մրցակցի օգտին էր որոշում կայացնում» 🎥 📸

07/05/2025 - 13:25

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժգոհել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մրցավարությունից.

«Համաձայն եմ մարզչի հետ. բոլոր վիճահարույց դրվագներում մրցավարը մրցակցի օգտին էր որոշում կայացնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեզ հետ նման կերպ է վարվում այս մրցավարը, ու կարծում եմ` ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի կատարվածին։

Կան բաներ, որոնք չեմ հասկանում ու դրանք նաև անհասկանալի են։ Բոլոր վիճահարույց դրվագները նրանց օգտին էին։

Լամինի նկատմամբ կանոնների խախտում կար, ու կարծում եմ` Մխիթարյանը, որն արդեն դեղին քարտ ուներ, պետք է հեռացվեր դաշտից։ Կար 11-մետրանոց, թե` ոչ, դա ակնհայտ դեղին քարտ էր։ Անկեղծ` ես դա չեմ հասկանում»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal-ը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ հանդիպման 68-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակի մատույցներում մրցակցի վինգեր Լամին Յամալի նկատմամբ կանոնների խախտման համար դեղին քարտ է ստացել։

Պեդրին սխալմամբ է նշել, թե հայ ֆուտբոլիստն այդ դրվագում արդեն դեղին քարտ է ունեցել ու չի հեռացվել դաշտից։

«Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպումն (4:3) սպասարկել է լեհ Շիմոն Մարցինյակի մրցավարական գլխավորած անձնակազմը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023