Պեդրին բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Այնտրախտին»` դուրս մնալով հետագա պայքարից։
Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցեց նաև Պեդրին, ով ընդմիջմանը փոխարինվեց։
Հետագայում պարզ դարձավ, որ իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվել է վնասվածքի պատճառով։
Ապրիլի 15-ին` առավոտյան, 19-ամյա կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչից հետո հայտնի է դարձել նրա վնասվածքի լրջությունը։
Ինչպես հայտնում է «բլաուգրանայի» պաշտոնական կայքը, Պեդրին պատռել է ձախ ոտքի երկգլուխ մկանը։
Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների էլ` իսպանացի կիսապաշտպանին վնասվածքից ապաքինվելու համար անհրաժեշտ կլինի 1.5 ամիս, ինչի հետևանքով էլ բաց կթողնի մրցաշրջանի մնացած 8 հանդիպումները։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պեդրին բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Պեդրի