Կուտրոնեն շուտով կդառնա Լա լիգան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ
«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան կշարունակի իսպանական Լա լիգայում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 23-ամյա հարձակվողը շուտով կդառնա «Վալենսիայի» ֆուտբոլիստ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «չղջիկները» վարձակալելու են Կուտրոնեին, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը, հունվարի 30-ին կմեկնի Վալենսիա, որպեսզի ավարտին հասցնի տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ Պատրիկ Կուտրոնեն «Միլանի» սան է և 2019 թվականի ամռանը 22 մլն եվրոյի դիմաց համալրեց «գայլերի» շարքերը։ Մինչ այժմ նա ակումբի կազմում անցկացրել է 28 խաղ՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ տարվա հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Ֆիորենտինա», սակայն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանին վերադարձավ «Վուլվերպեհմտոն»։
Ընթացիկ մրցաշրջանում իտալացի հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 17 հանդիպման և աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործոությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիկոլո Սկիրա, Պատրիկ-Կուտրոնե, Վալենսիա, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ, Ֆիորենտինա