Յուվենտուսի ղեկավարությունը որոշում է կայացրել Ռոնալդուի ու Պիռլոյի ապագայի հարցում
«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել ո՛չ գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյից, ո՛չ էլ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուից․
«Ռոնալդուն կմնա «Յուվենտուսում»․ նա անձեռնմխելի է։
Ինչ վերաբերում է Անդրեա Պիռլոյին, ապա հաջորդ մրցաշրջանում նա շարունակելու է լինել մեր մարզիչը»,- նշել է չեխ ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում կատարելով DAZN-ին։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական հաճախակիացել են այն նորությունները, որ թուրինյան ակումբը պատրաստվում է բաժանվել ինչպես Ռոնալդուից, այնպես էլ Պիռլոյից։
Այդ խոսակցությունները մեծապես կապված են «բյանկոներիների» վերջին շրջանում գրանցած արդյունքների հետ։ Հիշենցնեք, որ վերջերս «Յուվենտուսը» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ երկու խաղերի արդյունքում պայքարը զիջելով «Պորտուին», իսկ Ա սերիայի 28-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց հետնապահների թվում ընթացող «Բենևենտոյին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեա Պիռլո, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Պավել Նեդվեդ