Պաու Վիկտորը մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն
«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը մոտ է ակումբից հեռանալուն ու «Բրագա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պորտուգալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար կվճարի 12 միլիոն եվրո։
«Բլաուգրանան» գործարքից ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ` կախված իսպանացի ֆուտբոլիստի արդյունավետությունից։
«Բարսելոնան» այժմ բանակցում է` հետագայում Վիկտորի տրանսֆերի հետ գնման իրավունքի հատուկ կետ ավելացնելու համար։
Պաու Վիկտորը կատալոնական ակումբ է տեղափոխվել 2023 թ. ամռանը։ Նա «կապտանռնագույնների» հիմնական թիմում 29 խաղում 2 գոլ է խփել, կատարել 1 ասիստ, իսկ «Բարսելոնա Բ»-ում 39 խաղում աչքի է ընկել 20 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Բրագա, Պաու Դելգադո, Պաու Վիկտոր, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո