Պաուլո Դիբալայի կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հաղորդել է, որ վարակվել է կորոնավիրուսով։
Այդ մասին արգենտինացի խաղացողը հաստատել է Instagaram-ի իր էջում՝ կատարելով հետևյալ գրառումը․
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ ես և ընկերուհիս՝ Օրիանան, ստացել ենք կորոնավիրւոսի թեստի պատասխանները, որոնք դրական են եղել։
Բարեբախտաբար, մենք մեզ հիանալի ենք զգում։ Շնորհակալ ենք բոլորին աջակցության համար»,- նշել է Դիբալան։
Արգենտինացի հարձակվողը դարձել է թուրինյան ակումբի երրորդ ֆուտբոլիստը, ում թեստը դրական է եղել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ վարակվել էին նաև կենտրոնական կիսապաշտպան Դանիելե Ռուգանին, ինչպես նաև կենտրոնական կիսապաշտպան Բլեզ Մատուիդին։
# Բլեզ Մատուիդի, Դանիելե Ռուգանի, կորոնավիրուս, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա