Պաշտոնական. Ֆալկաոն պայմանագիր կնքեց Լա լիգան ներկայացնող ակումբի հետ
Ինչպես տեղեկացնում է Լա լիգան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել կոլումբացի հանրահայտ հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբ է տեղափոխվել անվճար։
Ֆալկաոյի վերջին ակումբը եղել է թուրքական «Գալաթասարայը», որտեղ հանդես է եկել 2019-2021 թթ. (43 խաղ, 20 գոլ)։ Ակումբը, երկկողմ համաձայնությամբ, խզել է կողմերի միջև գործող պայմանագիրը, քանի որ հույսեր չէր կապում վետերան հարձակվողի հետ։
Հավելենք, որ Ռադամել Ֆալկաոն Լա լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2011-13 թթ. պաշտպանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գույները, որի կազմում անցկացրած 91 խաղում դարձել է 70 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆալկաոն խաղացել է նաև «Ռիվեր Փլեյթի» (2005-09 թթ., 107 խաղ, 45 գոլ, 6 գոլային փոխանցում), «Պորտուի» (2009-11 թթ., 87 խաղ, 72 գոլ, 17 գոլային փոխանցում), «Մոնակոյի» (2013-19 թթ., 140 խաղ, 83 գոլ, 14 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (վարձակալություն, 2014-15 թթ., 29 խաղ, 4 գոլ, 5 գոլային փոխանցում) և «Չելսիի» (վարձակալություն, 2015-16 թթ., 12 խաղ, 1 գոլ) կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մոնակո, Չելսի, Պորտու, Ռադամել Ֆալկաո, Ռայո Վալեկանո, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ