Պաշտոնական. Տիմո Վերները տեղափոխվեց Տոտենհեմ

Պաշտոնական. Տիմո Վերները տեղափոխվեց Տոտենհեմ

09/01/2024 - 23:41

Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին։

Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որում ներառված է նաև գնման իրավունք։

Գերմանացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «16» համարի մարզաշապիկով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վարձակալական պայմանագրի ավարտից հետո «խթանները» կարող են 17 մլն եվրոյի դիմաց գնել 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Հավելենք, որ Վերներն անգլիական Պրեմիեր լիգայում հանդես գալու փորձ արդեն ունի, քանի որ 2020-2022 թթ. պաշտպանել է «Չելսիի» գույներն` անցկացրած 89 խաղում դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023