Պաշտոնական. Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ 🎥

Պաշտոնական. Վիկտոր Դյոկերեշը` «Արսենալի» ֆուտբոլիստ 🎥

27/07/2025 - 11:50

«Արսենալը» Լիսաբոնի «Սպորտինգից» ձեռք է բերել կենտրոնական հարձակվող Վիկտոր Դյոկերեշին, հայտնում է լոնդոնյան գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։

Շվեդ ֆուտբոլիստը «զինագործների» կազմում կխաղա «14» համարով։ Այդ խաղահամարով 1999-2007 թթ. հանդես է եկել «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրին (228 գոլ)։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Արսենալը» Դյոկերեշի տրանսֆերը գնել է 63,5 միլիոն եվրոյով։ «Սպորտինգը» հետագայում նաև 10 միլիոն եվրո էլ փոխհատուցում կստանա։

27-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբ էր տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 102 խաղում խփել է 97 գոլ, կատարել 28 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023