Պաշտոնական. Սևիկյանը նոր ակումբ ունի
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ակրոնը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը «Ֆերենցվարոշից» վարձակալել է Էդգար Սևիկյանին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տոլյատին ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին նաև հնարավարություն կունենա գնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Transfermarkt–ը հաստատում է, որ «Ակրոնը» Սևիկյանի վարձակալության համար վճարել է 250 հազար եվրո։
24-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», 20 խաղում կատարել է 4 արդյունավետ փոխանցում։
Սևիկյանը հունգարական «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 19 խաղում 2 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ակրոն, Էդգար Սևիկյան, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ, տրանսֆերներ, ՖԵրենցվարոշ