Պաշտոնական. Սարգիս Ադամյանը փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Քյոլնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանին։
Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ըստ հեղինակավոր Transfermarkt կայքի` «այծերը» 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «գյուղացիներին» վճարել են 1.5 մլն եվրո։
«Քյոլնը» հայտնում է, որ հայազգի ֆուտբոլիստն արդեն այսօր` հուլիսի 5-ին, կմիանա ակումբին և առաջին մարզումը կանցկացնի նոր ակումբի կազմում։
հավելենք, որ Ադամյանը նոր ակումբի կազմում հանդես է գալու «23» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Հոֆֆենհայմ, Սարգիս-Ադամյան, տրանսֆերներ, Քյոլն