Պաշտոնական. Ռոբերտո Մարտինեսը լքեց Բելգիայի գլխավոր մարզչի պաշտոնը
ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը մրցեց Խորվաթիայի դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
Այս ոչ-ոքիից «կարմիր սատանաները» վաստակեցին 4 միավոր և խմբում զբաղեցրին միայն 3-րդ հորիզոնականը` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրաժարական է տվել` լքելով զբաղեցրած պաշտոնը։
Հատկանշական է, որ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ իսպանացի մասնագետը դեռևս ընթացիկ մունդիալից առաջ էր հեռանալու որոշում կայացրել։
Հավելենք, որ 49-ամյա մասնագետը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի օգոստոսին։
Բելգիայի հավաքականը Մարտինեսի գլխավորությամբ անցկացրել է 79 հանդիպում, տոնել 56 հաղթանակ, 13 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի և կրել միայն 10 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բելգիայի հավաքական, Մունդիալ-2022, Ռոբերտո Մարտինես, Քաթար-2022