Պաշտոնական. Ռիկարդո Կալաֆիորին տեղափոխվեց Արսենալ
Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել «Բոլոնիայի» և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիին, հայտնում է «զինագործների» պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «33» համարի մարզաշապիկով։
Ըստ Transfermarkt-ի` անգլիական գրանդը Կալաֆիորիի տրանսֆերի համար վճարել է 45 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Կալաֆիորիի տրանսֆերի գումարի 50 տոկոսն ստանալու է ֆուտբոլիստկ նախորդ ակումբը` շվեյցարական «Բազելը»։
Կալաֆիորին «Բոլոնիայում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից, որի կազմում 33 խաղում խփել է 2 գոլ, կատարել 5 ասիստ։
Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս Իտալիայի հավաքականի կազմում մասնակցեց Եվրո-2024-ին և մրցաշարի 3 խաղում դարձավ 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Ա-սերիա, ԱՊԼ, Արսենալ, Բազել, Բոլոնիա, իտալիայի հավաքական, Ռիկարդո Կալաֆյորի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո