Պաշտոնական. Ջեյմի Վարդին կհեռանա «Լեսթերից»

Պաշտոնական. Ջեյմի Վարդին կհեռանա «Լեսթերից»

24/04/2025 - 20:31

«Լեսթերի» լեգենդար հարձակվող Ջեյմի Վարդին ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, հայտնում է «աղվեսների» պաշտոնական կայքը։

«Դա, իրոք, տխուր օր է լինելու։ Այդ մասին մտածել ու խոսել եմ ընտանիքիս հետ։ Կարծում եմ` հեռանալու ժամանակն է։

Յուրաքանչյուր լավ բան ավարտվում է։ Այդ օրը շատ էմոցիաներ կլինեն։ Ոչ ոք չգիտի` ինչպես այն կավարտվի։ Եթե այլ մարդկանց հարցնեք, կհաստատեն, որ ես այնքան էլ էմոցիոնալ մարդ չեմ։ Ինձ հետ երբեք նման դեպք չի եղել, բայց երբ պետք է հեռանաս մի վայրից, որտեղ այնքան երկար ժամանակ ես անցկացրել, չգիտես, թե ինչպես կարձագանքես։

Քանի որ ես շատ վաղուց եմ այստեղ, երկրպագուներն ինձ ընդունել են որպես իրենցից մեկը։ Ցանկանում եմ միշտ երախտապարտ լինել դրա համար։ Նաև այդ պատճառով է, որ այս ակումբը սրտումս առանձնահատուկ տեղ կունենա։ Սա մի մեծ ընտանիք է»,- ասել է Վարդին հրաժեշտի խոսքում։

Ջեյմի Վարդին «Լեսթերում» հանդես է գալիս 2012 թ. հուլիսից, 496 խաղում խփել է 198 գոլ, կատարել 69 ասիստ։ Նա ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է և ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։

Անգլիացի հարձակվողն «աղվեսների» հետ 2016 թ. դարձել է Անգլիայի չեմպիոն, 2021 թ.` Անգլիայի գավաթակիր ու երկրի Սուպերգավաթակիր։ 38-ամյա ֆուտբոլիստը նաև երկու անգամ հաղթել է Չեմպիոնշիփի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023