Պաշտոնական. Պորտուն նոր պայմանագիր է կնքել իր  դարպասապահի հետ

Պաշտոնական. Պորտուն նոր պայմանագիր է կնքել իր դարպասապահի հետ

04/11/2022 - 12:13

Ինչպես տեղեկացնում է «Պորտուի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել դարպասապահ Դիոգու Կոշտայի հետ։

Ըստ նոր համաձայնագրի` 23-ամյա դարպասապահը «վիշապների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ Կոշտայի և «Պորտուի» միջև կնքված նոր պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 75 մլն եվրո։

Նշենք, որ պորտուգալացի դարպասապահը «Պորտուի» սան է, որի կազմում անցկացրել է 85 հանդիպում` 35 անգամ սեփական դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023