Պաշտոնական. Պորտուգալացի մասնագետը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

Պաշտոնական. Պորտուգալացի մասնագետը գլխավորեց «Արարատ-Արմենիան»

03/06/2025 - 14:33

«Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Տուլիպան, հայտնում ակումբի մամուլի ծառայությունը։

52-ամյա մասնագետը 2017-2021 թթ. աշխատել է «Պորտուի» համակարգում ու մարզել անվանի ակումբի Մ-15, 17 ու 19 տարեկանների թիմերը։

Պորտուգալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում մարզել է նաև «Մարիտիմուն», «Վիեզլան», «Տորենսեն», «Տրոֆենսեն», «Շավիշը» և այլ ակումբներ։ Վերոնշյալ բոլոր ակումբները պորտուգալական են։

Տուլիպան ֆուտբոլային կարիերայի ընթացքում 1986-98 թթ. եղել է «Պորտուի» համակարգում, խաղացել է նաև պորտուգալական այլ ակումբներում` «Վիլանովենսեում», «Ֆելգեյրաշում», «Ֆարենսեում», «Մարիտիմուում», «Սալգեյրուշում», «Բոավիշտայում», «Բելենենսեշում», «Պասուշ Ֆերեյայում», «Ռիու Ավեում», «Ավինտեսում», իսպանական «Բադախոսում» և «Սալամանկայում»։

Նախկին հարձակվողական ոճի կիսապաշտպանը 1995-96 թթ. հրավիրվել է նաև Պորտուգալիայի ազգային հավաքական ու մասնակցել երեք ընկերական հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023