Պաշտոնական. Պորտուգալացի մասնագետը գլխավորեց Նոան
Պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
45-ամյա մարզչի նախորդ ակումբը վրացական «Դիլան» էր, որը մարզում էր այս տարվա հունվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 18 խաղում տարել է 11 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի, կրել ընդամենը 1 պարտությում։ Գորի քաղաքը ներկայացնող ակումբը Վրաստանի ընթացիկ առաջնությունում 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մոտան նախկինում բազմիցս աշխատել է պորտուգալացի անվանի մասնագետ Ռիկարդո սա Պինտուի հետ։ Նա Սա Պինտուի մարզչական շտաբում ընդգրկված է եղել իրանական «Էսթեղլալում», պորտուգալական «Մորեյրենսեում» և «Բրագայում», թուրքական «Գազիշեհիրում», բրազիլական «Վասկո դա Գամայում», Լեհաստանի բազմակի չեմպիոն Վարշավայի «Լեգիայում», բելգիական «Ստանդարդում», հունական «Ատրոմիտոսում» և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհում»։
Մոտան 2012-16 թթ. որպես սկաուտ աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում»։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում «Նոան» մարզում էր իսպանացի Կարլոս Ինարեխոսը։ Ակումբը Հայաստանի Պրեմիեր լիգայում 80 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Բարձրագույն-խումբ, Հայաստանի Պրեմիեր լիգա, հայկական-ֆուտբոլ, ՀՊԼ, Նոա, Ռիկարդու սա Պինտու, Ռուի Մոտա