Պաշտոնական. Միրալեմ Պյանիչը հեռացավ Բարսելոնայից` փոխելով ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, որն ուժի մեջ կլինի մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Կողմերի միջև կնքված պայմանագիրն ունի նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Բոսնիացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես կգա «10» համարի ներքո։
Հավելենք, որ «Շարջայի» շարքերը վերջերս համալրել է նաև իսպանացի անվանի հարձակվող Պակո Ալկասերը։
Հիշեցնենք, որ Պյանիչը «Բարսելոնայի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 30 անգամ` չդառնալով որևէ արդյունավետ գործողության հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, տրանսֆերներ