Պաշտոնական. Միլանը պայմանագիր կնքեց Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստի հետ
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել 18-ամյա արգենտինացի կիսապաշտպան Լուկա Ռոմերոյի հետ։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ռոմերոն «ռոսոներիների» կազմում հանդես է գալու «18» համարի մարզաշապիկով։
Երիտասարդ ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Լացիոն», որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից` անցկացրած 21 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Լուկա Ռոմերոն իսպանական Լա լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։
Արգենտինացի կիսապաշտպանը «Մալյորկայի» կազմում հանդես գալու ժամանակ 2020 թ. հունիսի 24-ին «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպմանը մասնակցել է 15 տարեկան, 7 ամսական և 6 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Լա-լիգա, Լացիո, Լուկա Ռոմերո, Մալյորկա, Միլան, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ