Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» 76,5 միլիոնով տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական. «Ման. Յունայթեդը» 76,5 միլիոնով տրանսֆեր իրականացրեց

09/08/2025 - 14:06

«Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 76,5 միլիոն եվրոյով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` գործարքի արժեքը կարող է հասնել մինչև 85 միլիոն եվրոյի։

Բենյամին Շեշկոն «Լայպցիգում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 87 խաղում խփել է 39 գոլ, կատարել 8 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023