Պաշտոնական. Մաթս Հումելսը կավարտի կարիերան 🎥

Պաշտոնական. Մաթս Հումելսը կավարտի կարիերան 🎥

04/04/2025 - 20:07

Անվանի պաշտպան Մաթս Հումելսը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել և հայտարարել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին ավարտելու է կարիերան։

Գերմանացի ֆուտբոլիստը Մյունխենի «Բավարիայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 1995-2008 և 2016-19 թթ., 118 խաղում խփել 8 գոլ, կատարել 9 ասիստ։ Նա «ռեկորդ մայսթերի» կազմում 4 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ` երկրի Սուպերգավաթակիր, 2 անգամ` երկրի գավաթակիր։

Հումելսը 200-2016 և 2019-24 թթ. եղել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ, 508 խաղում խփել 38 գոլ, կատարել 23 արդյունավետ փոխանցում։ Նա ակումբի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է և այդ ցուցանիշով զիջում է միայն Միշայել Ցորկին (572)։

36-ամյա պաշտպանը 2024 թ. սեպտեմբերին պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որի կազմում 18 խաղում 1 գոլ է խփել։

Հումելսը նաև դարփել է 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ Գերմանիայի ազգային հավաքականում անցկացրած 78 խաղում։ Նա 2014 թ. «բունդեսշանշաֆթի» կազմում դարձել է աշխարհի չեմպիոն` մասնակցելով մրցաշարի 7 հանդիպումներից 6-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023