Պաշտոնական. Հանսի Ֆլիկը հեռացվեց Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Հանսի Ֆլիկը հեռացվել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Գերմանիայի ֆուտբոլի միության ղեկավարությունը կազմակերպության ղեկավար Բերնդ Նոյենդորֆի առաջարկով որոշել է անհապաղ պաշտոնանկ անել 58-ամյա մասնագետին։
Ֆլիկի հետ պաշտոնանկ են արվել նաև նրա օգնականներ Մարկուս Զորգն ու Դանի Ռյոլը։
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի դեմ կայանալիք ընկերական խաղում «բունդեսմանշաֆթի» խաղը կղեկավարեն Ռոդի Ֆյոլերը, Հանես Վոլֆն ու Սանդրո Վագները։
Հիշեցնենք, որ Հանսի Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորում էր 2021 թ. օգոստոսին։
«Բունդեսմանշաֆթը» նրա գլխավորությամբ անցկացկացրել է 25 հաղթանակ, տոնել 12 հաղթանակ, գրանցել 7 ոչ-ոքի և կրել 6 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, Հանես Վոլֆ, Հանս-Դիտեր Ֆլիկ, Ռուդի Ֆյոլեր, Սանդրո Վագներ