Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 🎥

Պաշտոնական. Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի 🎥

17/02/2025 - 16:11

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ջոն վան’տ Սխիպը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

61-ամյա մասնագետի պայմանագիրը ստորագրվել է «1+1» ձևաչափով։ Նա պարտականություններին կանցնի 2025 թ. մարտի 1-ից, իսկ նրա օգնականը կլինի Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը։

Ջոն վան’տ Սխիպը նախկինում մարզել է Ամստերդամի «Այաքսը», Հունաստանի ազգային հավաքականը, «Զվոլեն», ավստրալական «Մելբուռն Սիթին», մեքսիկական «Չիվասը» և «Տվենտեն», իսկ Նիդերլանդների ազգային հավաքականում եղել է Մարկո վան Բաստենի օգնականը։

հուլիսից նոյեմբեր զբաղեցրել է «Այաքսի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչն ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովն էր, որը պաշտոնանկ է արվել 2024 թ. հոկտեմբերին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023