Պաշտոնական. Կումանը կշարունակի ղեկավարել Բարսելոնան
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» Twitter-ի պաշտոնական էջը, ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կշարունակի մնալ իր պաշտոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանասի» տնօրենների խորհուրդը վստահություն է հայտնել հոլանդացի մասնագետի նկատմամբ, ինչից հետո որոշում է կայացվել նրան պաշտոնանկ չանել։
«Մտորումների շրջանից հետո մենք որոշում կայացրինք շարունակել համագործակցությունը Ռոնալդ Կումանի հետ։ Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ»,- նշել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան։
Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2020 թ. օգոստոսին։ Ակումբը նրա գլխավորությամբ 2020/21 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի գավաթակիր, Լա լիգայի շրջանակում առաջնությունն ավարտել է 3-րդ հորիզոնականում, իսկ Չեմպիոնների լիգայի շրջանակում պայքարից դուրս է մնացել 1/8 եզրափակչից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռոնալդ Կուման