Պաշտոնական. Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում կկիրառվի VAR համակարգ
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշում է կայացվել Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում կիրառել տեսակարկնապատկերների VAR համակարգը։
ՈՒԵՖԱ-ն հայտնում է, մրցաշարի եզրափակիչում համակարգը նույնպես կիրառվելու է։
Այժմ քննարկվում է համակարգը մրցաշարի` ավելի վաղ փուլերից կիրառելու հարցը։
Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալու են «Լեսթեր» – «Ռոմա» և «Ֆեյենորդ» – «Մարսել» հանդիպումները։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 27-ին, իսկ պատասխանները` մայիսի 5-ին։
Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության եզրափակիչն էլ կայանալու է մայիսի 25-ին` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, VAR համակարգ, иф, Կոնֆերենցիաների լիգա, ՈւԵՖԱ