Պաշտոնական.Կոլաշինացը վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը, ակումբը վարձալել է «Արսենալի» եզրային պաշտպան Սեադ Կոլաշինացին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն, մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը։
Կոլաշինացը «Շալկեի» կազմում հանդես կգա «20» համարի մարզաշապիկով։
Հավելենք, որ բոսնիացի ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Շալկեում»՝ պաշտպանելով թիմի գույները 2012-ից 2017 թվականները, որից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել է «Արսենալ»։ 27-ամյա պաշտպանը «Շալկեի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 123 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ։
# Արսենալ, Շալկե-04, Սեադ-Կոլաշինաց, տրանսֆերներ