Պաշտոնական. Կադիսը հեռացրեց գլխավոր մարզչին
Ինչպես տեղեկացնում է «Կադիսի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ալվարո Սերվերային։
Նշենք, որ 56-ամյա մասնագետը «Կադիսի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր դեռևս 2016 թ. ապրիլին, երբ անդալուսական ակումբը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում` երրորդ դիվիզիոնում։
«Կադիսը» Սերվերայի գլխավորությամբ անցկացրել է 258 հանդիպում, այդ ընթացքում ակումբը տոնել է 100 հաղթանակ, 81 հանդիպում ավարտել է ոչ-ոքի, իսկ 77 խաղում պարտվել է։
Հավելենք, որ «Կադիսը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղից հետո վաստակել է ընդամենը 14 միավոր և զբաղեցնում է նախավերջին` 19-րդ հորիզոնականը։
հիշեցնենք, որ «Կադիսի» կազմում է հանդես գալիս նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալվարո Սերվերա, Լա-լիգա, Կադիս, Վարազդատ Հարոյան