Պաշտոնական. Խեսեն նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է «Սամպդորիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» և ՊՍԺ-ի նախկին վինգեր Խեսեի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է թուրքական «Անկարագյուջուն», որի կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 16 խաղում դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Խեսեն «Ռեալ Մադրիդի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2010-16 թթ.` «արքայական» ակումբի մարզաշապիկով անցկացրած 94 խաղում դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Խեսեն 2016 թ. ամռանը 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, որի ֆուտբոլիստ եղել է մինչ 2020 թ. դեկտեմբեր, սակայն այդ ընթացքում վարձավճարով հանդես է եկել «Լաս Պալմասի», «Սթոք Սիթիի», «Բետիսի» և Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում։
Իսպանացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում անցկացրել է միայն 18 հանդիպում` խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անկարագյուջու, Բետիս, Լաս Պալմաս, Խեսե Ռոդրիգես, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սամպդորիա, Սպորտինգ, տրանսֆերներ