Պաշտոնական. Լուչիանո Սպալետին գլխավորեց Իտալիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «սկուադրա աձուրիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Լուչիանո Սպալետին։
64-ամյա մասնագետն իր պարտականություններին կանցնի սույն թվականի սեպտեմբերի 1-ին և Իտալիայի հավաքականին կնախապատրաստի Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի ու Ուկրաինայի դեմ կայանալիք հանդիպումներին։
Ավելի վաղ ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2026 թ. հուլիսի 30-ը, իսկ Սպալետիի տարեկան աշխատավարձը լինելու է 3 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։
Նշենք, որ Լուչիանո Սպալետիի վերջին աշխատավայրը եղել է «Նապոլին», որը մարզել է 2021-2023 թթ.։
«Աձուրիները» նրա գլխավորությամբ 2023 թ. դարձել են Ա Սերիայի չեմպիոն։
Նախկինում Սպալետին մարզել է նաև «Ինտերը», «Ռոման», «Զենիթը», «Ուդինեզեն», «Սամպդորիան», «Էմպոլին» և այլ ակումբներ։
Հիշեցնենք, որ 2018-2023 թթ. Իտալիայի հավաքականը մարզում էր Ռոբերտո Մանչինին, ով վերջերս հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԵՎՐՈ-2020, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, իտալիայի հավաքական, Լուչիանո-Սպալետի, Ռոբերտո Մանչինի, տրանսֆերներ