Պաշտոնական. Լայպցիգը երկարաձգեց պայմանագիրը Նկունկուի հետ
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, «ցլերը» երկարաձգել են պայմանագիրն ակումբի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի հետ։
Ըստ նոր պայմանագրի` ֆրանսիացի ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Նշենք, որ, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, կողմերի միջև կնքված պայմամագրում առկա է նաև հրաժարագնի մետ, որը կազմելու է 60 մլն եվրո։
Այդուհանդերձ, այդ կետն ուժի մեջ է մտնելու միայն 2023 թ. հուլիսի 1-ից։
Հավելենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 134 հանդիպում` դառնալով 47 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, տրանսֆերներ, Քրիստոֆեր Նկունկու