Պաշտոնական. Լամին Յամալը նոր խաղահամար ունի Բարսելոնայում🎥

Պաշտոնական. Լամին Յամալը նոր խաղահամար ունի Բարսելոնայում🎥

17/07/2024 - 18:26

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը 2024/25 մրցաշրջանից ակումբում հանդես է գալու «19» համարի մարզաշապիկով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

17-ամյա վինգերը նախորդ մրցաշրջանում խաղում էր «27» համարով։

Նշենք, որ մինչև Յամալը «19»-ով հանդես էր գալիս ակումբի նորեկ Վիտոր Ռոկեն։ Նախկինում այդ համարի մարզաշապիով հանդես են եկել նաև Լիոնել Մեսին, Պատրիկ Կլույվերտը, Ֆրանկ Կեսիեն, Իբրահիմ Աֆելայը, Մաքսվելը, Մարտին Բրեյթվեյթը, Կևին-Պրինս Բոատենգը, Ֆերան Տորեսը, Սերխիո Ագուերոն և այլք։

Լամին Յամալը 2023/24 մրցաշրջանում 50 խաղում խփել է 7 գոլ, կատարել 10 ասիստ։ Նա Իսպանիայի հավաքականում նույնպես կրում է «19» համարի մարզաշապիկը, որի կազմում վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Յամալը Եվրո-2024-ում 7 խաղում խփեց 1 գոլ, կատարեց 4 գոլային փոխանցում, դարձավ լավագույն ասիստենտ ու ճանաչվեց մրցաշարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023