Պաշտոնական. «Ինտերը» 25 միլիոնով տրանսֆեր է իրականացրել

Պաշտոնական. «Ինտերը» 25 միլիոնով տրանսֆեր է իրականացրել

23/08/2025 - 13:09

«Ինտերը» «Լանսից » գնել է կիսապաշտպան Անդի Դիուֆի տրանսֆերային իրավունքը, հայտնում է «ներաձուրիի» պաշտոնական կայքը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` գործարքը միլանյան գրանդի համար արժեցել է 25 միլիոն եվրո։

Դիուֆը «Լանսում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 68 խաղում խփել է 2 գոլ, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023