Պաշտոնական. Ժերոմ Բոատենգը նոր ակումբ ունի
Գերմանացի անվանի պաշտպան Ժերոմ Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել ավստրիական ԼԱՍԿ-ի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
35-ամյա պաշտպանը մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել Լինց քաղաքը ներկայացնող ակումբի հետ։
Բոատենգի վերջին ակումբն իտալական «Սալերնիտանան» էր, որի կազմում հանդես էր գալիս 2024 թ. փետրվարից` մասնակցելով միայն 7 հանդիպում։
Բոատենգն առավել հայտնի է Մյունխենի «Բավարիայում» 2011-21 թթ. ունեցած մրցելույթների շնորհիվ։ Նա «ռեկորդ մայսթերի» կազմում 363 խաղում խփել է 10 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։
Բոատենգը նաև 1 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել նաև Գերմանիայի հավաքականում անցկացրած 76 խաղում։ Ֆուտբոլիստը «բունդեսմանշաֆթի» հետ 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գերմանիայի հավաքական, Ժերոմ Բոատենգ, ԼԱՍԿ, Սալերնիտանա, տրանսֆերներ