Պաշտոնական. Եվրոպական ֆուտբոլի ամենահեռանկարային դարպասապահներից մեկը տեղափոխվելու է Լայպցիգ

Պաշտոնական. Եվրոպական ֆուտբոլի ամենահեռանկարային դարպասապահներից մեկը տեղափոխվելու է Լայպցիգ

14/04/2022 - 16:25

Ինչպես տեղեկացնում է «Լայցիգի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է բելգիական «Գենկի» դարպասապահ Մարտեն Վանդեվորդտին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ է մտնելու միայն 2024 թ. հուլիսի 1-ին։ Մինչ այդ նա շարունակելու է հանդես գալ «Գենկի» կազմում։

«Ցլերը» 20-ամյա դարպասապահի տրանսֆերի դիմաց վճարել են 10 մլն եվրո։

Նշենք, որ Վանդեվորդտը եվրոպական ֆուտբոլի ամենահեռանկարային դարպասապահներից մեկն է։ Նա Չեմպիոնների լիգայի շրջանակում նորամուտը նշած երբևէ ամենաերիտասարդ դարպասապահն է։

2019 թ. դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Նապոլիի» դեմ կայացած խաղում (0:4) Վանդեվորդտը մրցաշարի շրջանակում նորամուտը նշեց ընդամենը 17 տարեկան և 287 օրական հասակում։

Հավելենք, որ բելգիացի դարպասապահը «Գենկի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 71 հանդիպում` 16 անգամ դարպասը պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023