Պաշտոնական. Դի Մարիան 18 տարի անց վերադարձավ հարազատ ակումբ
Անխել դի Մարիան կարիերան կշարունակի արգենտինական «Ռոսարիո Սենթրալի» կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆուտբոլիստն ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում. նա չի երկարաձգի պայմանագիրը «Բենֆիկայի» հետ։
Եզրային հարձակվողը 2023 թ. հուլիսին էր տեղափոխվել պորտուգալական ակումբ։ Նա «արծիվների կազմում հանդես էր եկել նաև 2007-10 թթ. և 212 խաղում 47 գոլ է խփել, կատարել 53 ասիստ։
Դի Մարիան «Ռոսարիո Սենթրալի» սան է և ակումբ կվերադառնա 18 տարի անց, որի համակարգում հանդես է եկել 2001-07 թթ., 39 խաղում խփել դարձել 6 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անխել-դի-Մարիա, Արգենտինայի առաջնություն, Արգենտինայի հավաքական, բենֆիկա, Լիգա Պրոֆեսիոնալ, Մանչեսթեր Յունայթեդ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռոսարիո Սենթրալ, տրանսֆերներ