Պաշտոնական. Գրանիտ Ջական` «Սանդերլենդի» ֆուտբոլիստ
«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական տեղափոխվել է «Սանդերլենդ», հայտնում է անգլիական ակումբի մակուլի ծառայթությունը։
«Սև կատուները» Շվեյցարիայի ազգային հավաքականի ավագի հետ պայամանագիրը կնքել են մինչև 2028 թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի հաղորդմամբ` Անգլիայի Պրեմիր լիգայի նորեկը 32-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 15 միլիոն եվրո։
Ջական «Բայերում» հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից, 99 խաղում խփել է 6 գոլ, կատարել 9 ասիտ։ Նա անգլիական ակումբներից 2016-2023 թթ. խաղացել է «Արսենալում» և ունի 297 հանդիպում, 23 գոլ, 29 գոլային փոխանցում վիճակագրությունը։
Նշենք, որ «Սանդերլենդը» տրանսֆերային ընթացիկ պատուհանի ժամանակ ծախսել է արդեն 130,9 միլիոն եվրո։ Ակումբը, բացի Ջակայից, ձեռք է բերել Հաբիբ Դիառային («Ստրասբուրգից»` 31,5 միլիոնով), Սիմոն Ադինգրային («Բրայթոնից»` 24,4 միլիոնով), Էնցո Լե Ֆեին («Ռոմայից»` 23 միլիոնով), Չեմսդին Թալբիին («Բրյուգեից»` 20 միլիոնով) և Նոա Սադիկիին («Յունիոն Սենթ Ժիլուազից»` 17 միլիոնով)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, Գրանիտ Ջակա, Էնցո Լե Ֆե, Հաբիբ Դիարա, Նոա Սադիկի, Չեմսդին Թալբի, Սանդերլենդ, Սիմոն Ադինգրա, տրանսֆերներ