Պաշտոնական. Գենդուզին ռեկորդային գնով փոխել է ակումբը 🎥
«Ֆեներբահչեն» «Լացիոյից» ձեռք է բերել կիսապաշտպան Մատեո Գենդուզիին, հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Ստամբուլը ներկայացնող ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «բիանկոչելեստեին» վճարել է 28 միլիոն եվրո։
Գործարքը «Ֆեներբահչեի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է ու գերազանցել Քերեմ Ակթյուրքօղլուի ռեկորդը։ Ակումբը 2025թ. ամռանը Ակթյուրքօղլուին «Բենֆիկայից» ձեռք էր բերել 22,5 միլիոն եվրոյով։
Գենդուզին «Լացիոյում» հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 111 խաղում խփել է 6 գոլ, կատարել 10 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Լացիո, Մատեո Գենդուզի, տրանսֆերներ, Ֆեներբախչե