Պաշտոնական. Գարեթ Բեյլը համալրեց «Լոս Անջելեսի» շարքերը
«Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել` տեղեկացնելով, որ համալրել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» շարքերը։
Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է «1+1» ձևաչափով։
Հավելենք, որ ուելսցի ֆուտբոլիստը «Լոս Անջելեսի» շարքերրը համալրել է անվճար, քանի որ սույն թվականի հուլիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ. նրա ու «Ռեալի» միջև գոջծող պայմանագիրն ավարտվում է։
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլն «արքայական» ակումբի շարքերը համալրել էր 2013 թ. օգոստոսին, որի կազմում անցկացրել է 258 հանդիպում` դառնալով 106 գոլի և 67 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, Լոս-Անջելես, ՄԼՍ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո