Պաշտոնական. Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Ալ Հիլալ
Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Մարսելի» ձախ պաշտպան Ռենան Լոդիին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
«Ալ Հիլալը» գործարքի դիմաց պրովանսյան ակումբին վճարել է 23 մլն եվրո։
Նշենք, որ Լոդին «Մարսելի» կազմում հանդես էր գալիս 2023 թ. հուլիսից` անցկացրած 23 խաղում դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
25-ամյա պաշտպանն առավել հայտնի է «Ատլետիկո Մադրիդի» (2019-22 թթ., 118 հանդիպում, 6 գոլ և 10 գոլային փոխանցում) և Բրազիլիայի հավաքականի (2019 թվականից մինչ օրս, 19 հանդիպում, 5 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։
Հիշեցնենք, որ «Ալ Հիլալի» կազմում հանդես են գալիս նաև Նեյմարը, Ռուբեն Նևեշը, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Կալիդու Կուլիբալին, Մալկոմը և Յասին Բունուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Ատլետիկո Մադրիդ, Բրազիլիայի հավաքական, Ռենան Լոդի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ, Օլիմպիկ Մարսել